Զախարովա․ ՌԴ ԶՈՒ և ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար
Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ։ «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար»։
Նա նշել է, որ կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
News.am