2023-04-12 16:26
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին. Փալոնը` Բաքվի սադրանքների մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը ապրիլի 11-ին ՀՀ տարածքում տեղի ունեցածը որակել է որպես ադրբեջանական հերթական անիմաստ սադրանք։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։
«Ադրբեջանը բազմիցս չհրահրված և ագրեսիվ գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ–ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին»,– գրել է Փալոնը։
Sputnik Արմենիա