ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում կլինի ապրիլի 12-13-ը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Նշենք, որ Օսմանին Հայաստան է գալիս Ադրբեջանից։

Sputnik Արմենիա