ԵԱՀԿ նախագահը Բաքվում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը
Ադրբեջանում բարձրացվել է Լաչինի միջանցքի բացման հարցը։ Այս մասին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` 2023 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է Լաչինի միջանցքի խնդրի շուրջ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարարի հետ։
Դրան հաջորդել է ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչների հատուկ հանդիպումը Վիեննայում։ Միրզոյանը հրավիրվել էր իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու համար։
«Ես Բաքվում բարձրացրել եմ այս հարցը, ինչպես նաև մի շարք այլ հումանիտար հարցեր: Պատրաստվում եմ դա անել նաև այսօր, հականալու համար, թե արդյոք կա հնարավորություն կամուրջ կառուցել երկու երկրների միջև: Սա է մեր դերը որպես ԵԱՀԿ` երկրների միջև հարատև խաղաղություն ապահովելու համար մշտական երկխոսության հարթակ դառնալ»,- ասել է Օսմանին։
Նա նշել է, որ կազմակերպությունը զբաղվել և շարունակելու է զբաղվել աշխարհում ապրող մարդկանց խնդիրներով և կարիքներով, մասնավորապես՝ հումանիտար խնդիրներով։
Sputnik Արմենիա