ՀՌՀ․ Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը

Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում, այս կամ այն կերպ, վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ապրիլի 13-ին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ցանկացած որոշում, անգամ ամենադրականն ու պոզիտիվը, պետք է մանրամասն վերլուծել, որպեսզի նախապես պարզվեն հնարավոր հետևանքները։ «Մոլախաղերի գովազդն արգելեցին, և հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»,- ասել է Հակոբյանը։

Նա նաև հիշատակել է այն որոշման մասին, որի շրջանակում հեռուստաընկերությանը պարտավորեցնում էին եթերներ ապահովել «հանրային նշանակության» ծրագրերով։ Դրանք պետք է զբաղեցնեին ցանցի մոտ 20 տոկոսը։ «Սակայն դրա համար պահանջվում են լրացուցիչ ծախսեր։ Որակյալ բովանդակությունը միշտ պահանջում է պատկառելի ծախսեր»,- նշել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։

News.am