ԱՄՆ-ն կօգնի Ադրբեջանին ռազմական օդաչուների պատրաստման հարցում

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխանախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը Պենտագոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մարկ Սասևիլի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել «Գործընկերության ծրագրի» շրջանակում ռազմական համագործակցության ներկա վիճակի, այդ ուղղությամբ աշխատանքի հետագա զարգացման, ռազմական օդաչուների պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չդադարող ոտնձգությունները՝ ադրբեջանցի զինվորականների պատրաստման հարցում ԱՄՆ-ի օգնությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

News.am