Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինական է ճանաչել կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն (ՍԴ) ուրբաթ օրը կենսաթոշակային բարեփոխումները մասնակի օրինական է ճանաչել և հաստատել է կենսաթոշակային տարիքի բարձրացումը 62-ից մինչև 64 տարեկան։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՍԴ կայքում։

Միաժամանակ Սահմանադրական դատարանը մերժել է ձախակողմյան կուսակցությունների՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումն արգելելու հարցով հանրաքվե անցկացնելու խնդրանքը։

Սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել նաև կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ 55 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունելուց հրաժարվող ընկերությունների համար տույժեր սահմանելու մասին դրույթը։

News.am