Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՌԴ-Ի ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԻՑ, ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ-ռուսական հարաբերություններում առկա համակարգային ճգնաժամը, ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների վարած հակասական քաղաքականությունը, Արևելքի և Արևմուտքի միջև տատանումները բերել են մի իրավիճակի, որտեղ երկրի իրական շահերը չեն նույնացվում իշխող թիմի հետ։ Եվ որքան այս իրավիճակը խորանում է Հայաստանն ավելի խորն է հայտնվում աշխարհաքաղաքական փոսի մեջ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ռուսաստանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր տարբերակից
Քաղաքական գործչի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ինքն է ձեռքերը լվացել ղարաբաղյան կարգավորման իր տարբերակից։ Մոսկվան դեռ անցյալ տարի տարբեր մակարդակներում մասնավորապես ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագայի համար։ Դա համապատասխանում էր Հայաստանի օբյեկտիվ շահերին, քանի որ հնարավորություն էր տալիս ապագայում հասնել Ղարաբաղի ինքնորոշմանը։ Սակայն հետագայում, ըստ ՀՀԿ փոխնախագահի, Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի ենթարկեց այդ տարբերակը։
«Ռուսաստանը սպասեց հայկական կողմի արձագանքներին։ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ հիմարություն արեց` ասելով, որ մենք դեմ չենք ռուսական տարբերակին, բայց նաև դեմ չենք արևմտյան տարբերակին։ Այդ երկու տարբերակներն իրար հակասում են, ու այստեղ Հայաստանը պետք է շահագրգիռ լիներ ռուսական տարբերակի իրականացմանը, թեկուզ այն պատճառով, որ այստեղ Ղարաբաղի կարգավիճակի վրա խաչ չի քաշվում, ինչպես վաշինգտոնյան-բրյուսելյան տարբերակում»,-ասաց Աշոտյանը։
Արդյունքում Ադրբեջանը, տեսնելով, որ Հայաստանը հստակ դիրքորոշում չի հայտնում ԼՂ ինքնորոշման վերաբերյալ, մերժեց ռուսական տարբերակը։
Դրանից հետո Աշոտյանը պատճառ չի տեսնում, թե ինչու Ռուսաստանը պետք է պայքարեր իր տարբերակի համար, եթե իրականում այն հայկական կողմին էր պետք։
Հայաստանը «անշարժ գույք» է, իշխանությունը՝ վաճառող
ՀՀԿ-ական գործչի կարծիքով ՝ Հայաստանի իշխանությունները նման են բնակարանի տիրոջ, որը բրոքերների միջոցով պատրաստվում է տունը վաճառել և որպես սեփականատեր մշտապես նվազեցնում է միջնորդավճարը։ Իսկ բրոքերի համար կարևոր չէ, թե ինչ գնով անշարժ գույք կվաճառվի, նրա համար կարևոր է իր բաժինը վերցնելը այդ գործարքից։ Այս առքուվաճառքում « վիզ են դրել» Բրյուսելը, Վաշինգտոնը և Մոսկվան։
«Բրյուսելի ինչի՞ն է պետք... Եվրամիությաննախագահ Շառլ Միշելը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մյուս տարի, հեռանկարիխնդիր ունի, ցանկանումէ հետո Ջոզեպ Բորելի փոխարեն ղեկավարելկամ Եվրախորհրդարանի խոսնակի, իրեն «հաջողված պատմություններ» են պետք։ Վաշինգտոնինպետք է «ռուսական ոտքի» ևս մեկ ջիլ այս տարածաշրջանից կտրել։ Իսկ Մոսկվայինմասնակցությունը այս գործընթացին անհրաժեշտէ տարածաշրջանում մնալու նպատակով»,-ասում է մեր զրուցակիցը։
Որտեղ թերացավ Մոսկվան, և ինչ կապ ունի այստեղ Երևանը
Արմեն Աշոտյանի համոզմամբ` 2020-ի նոյեմբերի 9–ից հետո անգամ սոցիոլոգիական հարցումներեն ցույց տվել, որ Հայաստանում Ռուսաստանիընկալման վարկանիշըշատ բարձր է եղել։ Հասարակությունը եղել է այն մտքին, որ ռուսները փրկեցին Արցախը և Հայաստանը, իսկ Եվրամիություն չկար ընդհանրապես տարածաշրջանում։
Փաստորեն Ռուսաստանը Հայաստանումչկարողացավ կապիտալիզացնել այն հսկայական դերը, որը սկսել էր խաղալ անվտանգությանոլորտում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Եվ Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի ընկալումը հայ հասարակության կողմից այսօր պատմական մինիմումի վրա է։
«Դրա պատճառը նաև այն է, որ Հայաստանի ղեկավարությունը չկարողացավ արդյունավետ աշխատանք տանել Ռուսաստանի հետ։ Ինքնին Փաշինյանի վերարտադրությունը 2021 թվականի հունիսին վատ ուղերձ էր Մոսկվային, իսկ իշխանությունները վերընտրվելուց հետո ՌԴ-ի հետ փոխգործակցության նոր մակարդակ չստեղծեցին», - կարծում է Աշոտյանը։
Փոխարենը իշխանությունը սկսեց իր շուրջ հավաքել հակառուսական կուսակցություններին ու ուժերին։
«Կարող եք ինձ բացատրել, թե ո՞րն է արտախորհրդարանական կուսակցություններ ֆորմատ ստեղծելու նպատակը, ովքե՞ր են դրա առաջնորդները։ Պարզ չէ, որ այդ ֆորմատը ստեղծվել է, որովհետև իրենց պետք էր արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված գործիքներ։ Հիմա Ռուսաստանին իշխանությունները մեղադրում են Հայաստանին զենք մատակարարելուց հրաժարվելու մեջ։ Ո՞նց էին առաջ զենք տալիս, հիմա չեն տալիս, եթե նույն Ռուսաստանը և նույն ղեկավարն է»,- ասում է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշում է, որ մասնավոր զրույցներում և՛ եվրոպացի, և՛ ռուս գործընկերներն անկեղծորեն խոստովանում են, որ իրենք հասկանում են հայաստանյան ընդդիմության մտահոգությունները, բայց իշխանության մեջ Փաշինյանն է, և երկրի պաշտոնական տեսակետն արտահայտում է նա: Այլ կերպ ասած ՝ ժողովուրդն ընտրել է Փաշինյանին, և երկրի շահերը նա է ներկայացնում։ Եթե եվրոպացիների շուրթերից դա լսելը նորմալ է, հաշվի առնելով, որ նրանք «օտար են», ապա ռուս գործընկերներից դա լսելը չափազանց տհաճ է, դա գոտկատեղից ներքև հարված է»,– ասում է նա։
Հանրապետական գործիչը կարծում է, որ հայ հանրությունը Ռուսաստանից նեղանալու բարոյական իրավունք ունի և այն վիճակում չէ, որ թաքցնի։ Ռուսաստանը հայերի համար բարեկամ և դաշնակից երկիր է, հետևաբար պարտավոր ենք բաց խոսել մեր դաշնակցի հետ։
Աշոտյանը միաժամանակ տարակուսում է, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը ՌԴ-ի հետ չի վարում այդ անկեղծ խոսակցությունը փակ դռների հետևում։ Փոխարենը բացահայտ և հրապարակային, քարտուղարի մակարդակով «բշտում է ռուսներին»։
«Որ ասում են` հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, թե 2022 թվականին ամենաշատը Պուտինի հետ ինքն է հանդիպել, հեռախոսով խոսել, բա ինչո՞ւ չի քննարկել կարևոր և զգայուն հարցերը։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ուրիշ օրակարգ. Փաշինյանը և Ալիևը միասին` չորս ձեռքով, սպասարկում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու օրակարգը»,–ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` նախկինում էլ խնդիրներ եղել են հայ-ռուսական հարաբերություններում, սակայն հրապարակային որևէ մեկն այդ մասին չի իմացել։ Հակառակը` նախարարների, խորհրդարանականների մակարդակով սահմանվել է նշաձող, որը կասկածի տակ չի դրել երկկողմ հարաբերություններում։
«Հիմա ամեն ինչ այլ է, հիմա համակարգային ճգնաժամ է։ Հայաստանը պետք է Ռուսաստանից շահագրգռված լինի հարաբերությունների բարելավմամբ։ Նախկինում էլ Հայաստանը փորձել է թույլ կողմերը համալրել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններով։ Եվ քանի որ միայն ՌԴ-ն չէր բավարարում մեր աշխարհաքաղաքական կարիքները, հայ-ռուսական հարաբերությունները համալրել ենք Արևմուտքի, Չինաստանի, արաբական աշխարհի հետ։Այսպիսի փազլ է եղել ՀՀ արտաքին քաղաքականությունը, այսօր ոչ թե փազլ է, այլ խզբզոց»- ընդգծեց քաղաքական գործիչը։
ԵՄ-ն թաքցնում է տեղեկատվությունը Հայաստանից, բայց փոխանցում է Ադրբեջանին
Աշոտյանը շատ հարցեր ունի նաև ԵՄ առաքելությանը, որին այդքան ջանասիրաբար գովում են Հայաստանի իշխանությունները։ Մասնավորապես, ինչ հիմքով են եվրոպացիներն Ադրբեջանին փոխանցում մոնիտորինգի տեղեկատվությունը։
Հայաստանն ու ԵՄ-ն դեռ պետք է ստորագրեն պայմանագիրը և ամրագրեն առաքելության գործունեությունը։ Այդ փաստաթուղթը դեռևս ստորագրված չէ, համապատասխանաբար և տեղեկատվության փոխանցման մեխանիզմը Բաքվում ոչ մի տեղ ամրագրված չէ ։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի` Հայաստանի ղեկավարությունն ինքը մուտք չունի ԵՄ զեկույցին, ինչի մասին ավելի վաղ խոսել էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, սակայն տեղեկատվությունը ԵՄ առաքելությունը շռայլորեն կիսում է Ադրբեջանի հետ:
«Գալ Հայաստանի անվտանգության «խաթր» իբրև թե, Հայաստանի հողի վրա դիտարկեն, ինֆորմացիան տա՞ն Բաքվին և Բրյուսելին, Երևանին չտա՞ն։ Այդ հարցերը պետք է ուղղել, դրանց մասին պետք է խոսել»,–ասում է Աշոտյանը։