Արամ ՆԻԿՈԼՅԱՆ․ ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ Է ԵՂԵԼ, ՈՐ ՀՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐևԱՆՈՒՄ ՉԾԱԾԱՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ
Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբևիցէ չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը և տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր քայլը, երբ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն էր այրել:
«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետև, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն:
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել և այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: