2023-04-17 10:57
Լրատվական գործակալություններ
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 17-18-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 17–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +18....+20 աստիճան։
Sputnik Արմենիա