G7-ի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են պահպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և շարունակել Ուկրաինային աջակցությունը
G7-ի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել աջակցությունն Ուկրաինային և պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև համագործակցել սահմանափակիչ միջոցների վերահսկողությունը խստացնելու հարցում։ Այս մասին նրանք հայտարարել են Ուկրաինայի շուրջ իրավիճակին նվիրված նստաշրջանում՝ «յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենում Կարուիձավայում (Նագանոյի պրեֆեկտուրա)։
«G7-ը հաստատել է, որ կպահպանի կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև կշարունակի հզոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- նշվել է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։ Բացի այդ, նրանք «պայմանավորվել են համագործակցել պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում և հակազդել երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենքի մատակարարումներին»։
Այս առնչությամբ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին նշել է «համագործակցության ամրապնդման կարևորությունը այդ թվում Գլոբալ Հարավի երկրների հետ»։ Այդ զարգացող պետությունները չեն միանում Մոսկվայի հանդեպ պատժիչ քաղաքականությանը՝ չեզոք դիրք գրավելով։
G7-ի արտաքին գործերի նախարարները նաև դատապարտել են Ռուսաստանի՝ Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը։ Հայասին կարծիք է հայտնել, որ այդ որոշումը «կհանգեցնի իրավիճակի հետագա թեժացման»։
News.am