2023-04-17 18:16
Լրատվական գործակալություններ
«Վանոյի Արտակ»-ը՝ Արտակ Գալստյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը»։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից՝ առ այժմ զերծ մնալով մանրամասներ հայտնելուց։
Նշենք, որ այս կուսակցությունը փոխկապակցված է ոստիկանության նախկին ծառայող Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ»-ի հետ:
Ի դեպ, Արտակ Գալստյանի հաղորդումների հիման վրա հետապնդումներ են իրականացվել նաև դատավորների նկատմամբ, որոնք դատական համակարգում ունեն անկախ դատավորների համբավ։