Աննա Մկրտչյան․ Էս երկրում մնացել է միայն «ախռաննիկների» ինստիտուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էս մարդիկ հայտարարում են թուրքի ու ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, ոչինչ որ անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 


«Ուղղակի իրենք հանձնում են այդ տարածքներն առանց դիմադրության: Իսկ ՀՀ քաղաքացիների 95-98 տոկոսը հայտարարում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախն Ադրբեջանի կազմում չենք թողնում ու սա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած և ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիները:

Ասում է՝ ՀՀ-ում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները, ասում ես՝ մի քանի ամիս բերել էիք օրենք, որ կանխիկ գնումներն արգելում եք, պարզ է, որ բոլոր կանխիկները դարձել են անկանխիկ: Հիմա դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսությունն աճե՞լ է:

Ինչ 29 800 քառակուսի կիլոմետր: Դու կարո՞ղ ա խոսես Արցախի ինքնորոշման իրավունքից, կարո՞ղ ա ասես՝ Տեղ գյուղում վերջը ինչ կատարվեց, կարո՞ղ է խոսես, թե Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին, հայ կանանց բռնության ենթարկած տարբեր գույնի բերետներ հագած կենդանիներին ինչ ես անում: Այ էս առարկայական խոսույթը այստեղ բացակայում է և բացակայելու է միշտ, որովհետև էս երկրում մնացել է մի ինստիտուտ, որն իրեն պահում է իշխանության՝ «ախռաննիկների» ինստիտուտը: Ինքը դա պահում է ոնց կարող է՝ փողով, վախով: Ինչ ուզում են՝ տալիս է: Ինքն ասում է՝ էդ կարմիրբերետավոր «ախռաննիկները» պետք է ոչ մի բանի պրոբլեմ չունենան, որովհետև եթե ունեցան պրոբլեմ, դա իր պրոբլեմն է լինելու»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Աննա Մկրտչյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում ոչ մի ակնարկ չեղավ նրան, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը տարուց ավելի ոտնահարված է, ակնարկ չեղավ, թե ինչպես են 15 զինծառայողները այրվել, որտեղ է Հայաստանի ներքին կայունությունը. «ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը դարձել է խրախուսվող և քաջալերվող գործողություն: ՀՀ քաղաքացու վրա կթքեն, ՀՀ քաղաքացու մարմնի տարբեր մասերը կտրելու կոչեր արած ՔՊ-ականներն ավելի շատ են պարգևավճար ստանում, և թույլ տվեք ասել, որ այն ծրարով փողերը, որ փոխանցում են Նիկոլի կողքը մնալու համար, այդ ամիս շատանում է»,-ընդգծեց նա:

News.am