ՌԴ ՊՆ․ ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

News.am