Իսրայելի ֆինանսների նախարարը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նացիստական խորհրդանիշներով նամակ է ստացել
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նացիստական խորհրդանիշներով նամակ է ստացել, հաղորդում է Arutz Sheva պորտալը:
«Լավ կլիներ աջակցել պատմական ցիկլերին․ զոհը դառնում է տանջող, դառնում է․․․Պատրա՞ստ եք, որ այս անիվը ևս մեկ շրջադարձ կատարի»,-ասվում է նամակի տեքստում:
Ըստ ԶԼՄ-ների՝ պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է միջադեպը: Առաջիկայում հաղորդում կուղարկվի ոստիկանություն։
Ավելի վաղ The Jerusalem Post-ը գրել էր, որ յոթ մարդ զոհվել է, ևս տասը վիրավոր է Արևելյան Երուսաղեմի Նևե-Յակով շրջանում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Հաղորդվում է, որ կրակոցները կազմակերպել է արաբական Շուաֆաթ շրջանի բնակիչը, նա սպանվել է ոստիկանության կողմից փախուստի փորձի ժամանակ: Նշվում է, որ ուժայինները դեպքի վայր չեն ժամանել ավելի քան 20 րոպե: Սինագոգի սպասավորներից մեկի խոսքով՝ իրավապահները չեն հավատացել ահաբեկչության մասին լուրերին: Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը:
News.am