2023-04-20 10:28
Լրատվական գործակալություններ
ՌԴ դեսպանություն․ Դժվար է սա պատահական խուլիգանական արարք համարել
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը վրդովեցրել է Բաքվի ռուսական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմը, ինչի հետևանքով ավերվել է մոտ 100 գերեզման։ Դիվանագիտական առաքելությունը միջադեպը մեկնաբանել է Telegram-ում։
«Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները՝ դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն վարող Ադրբեջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հավելել է, որ իր աշխատակիցները դեպքի վայր են մեկնել՝ ուսումնասիրելու բոլոր մանրամասները, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը միջադեպին օպերատիվ արձագանքելու համար։
News.am