Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ 2018-ԻՑ ՍԿՍԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ և ԱՐՑԱԽ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷՔԿԼՅՈՒԶԻՎ ՆԵՐԿՐՈՂՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկվանից ազգովի մաքրում ենք այս մեծամիտ, ստախոս, ամբարտավան կեղծարարի ԱԺ ամբիոնից արտաթորած կեղտը։

 


Ու երբ հանդիպում եմ կարծիքների, թե «դուք դրան ամենասկբից նեղը գցեցիք, դուք պատին դեմ տվեցիք», միանգամից հիշում եմ այդ լատենտ նիկոլականությունը ջախջախող բազում փաստերից այս երկուսը։

Լսեք սրան։ Լսեք 2018-ի նախընտրական մըտինգին պոռոտախոս տգետի «բոցերը», ու նայեք նաև կողքինների ինքնահավան դեմքերին։

Լսեք 2020-ի մայիսին ասուլիսին սրա մարտնչող հանդգնությունը ու քաջնազարական ինքնավստահությունը։

Ալիևից բանակցությունների մասին տեղեկացածի, Ալիևին մեր դիվանագիտական հաջողությունները 2018-ից սկուտեղի վրա մատուցողի, Ալիևի հետ «ուղիղ, անկեղծ, առանց թակարդների» կիսվողի, գլուխը ո՞նց մտցվեր ճշմարտությունը։

Ուստի Նիկոլը 2018-ից սկսած Հայաստան և Արցախ պատերազմի էքկլյուզիվ ներկրողն է։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ