«Ժողովուրդ»․ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու ՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված խարդախության հատկանիշներով: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, և տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը»,–գրում է թերթը:
Նշենք` սա առաջին դեպքը չէ, որ Վարդան Օսկանյանի որդին հայտնվում է իրավապահների տեսադաշտում:
Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։
Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առևանգելու համար՝ պարտքը վերադարձնելու պահանջով։ Ավելի ուշ գործը կարճվեց: