Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ին արգելել ձվի, թռչնամսի, շաքարի և մեղրի ներկրումն Ուկրաինայից

Լեհաստանը Եվրամիությանն առաջարկել է արգելել Ուկրաինայից ոչ միայն ցորենի, այլև այլ սննդամթերքների ներկրումը, ներառյալ մրգերը, ձուն, թռչնամիսը, շաքարը և մեղրը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է RMF ռադիոկայանը։

Բրյուսելում ռադիոկայանի թղթակցի տեղեկացմամբ՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ հարևան երկրները տարաձայնություններ ունեն ներմուծման համար արգելված մթերքների հետ կապված։ Բուլղարիան, օրինակ, կցանկանար ավելացնել ալյուրը և կարագը, իսկ Հունգարիան՝ թռչնամիսը, մեղրն ու ալյուրը։

Չորեքշաբթի Լեհական ռադիոն տեղեկացրել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արևելաեվրոպական հինգ երկրների (Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա) ղեկավարներին ուղարկած նամակում պատրաստակամություն է հայտնել ուկրաինական հացահատիկի, եգիպտացորենի, արևածաղկի և սրոհունդի՝ ռապսի սահմանափակումներ մտցնել ԵՄ-ի մակարդակով։

News.am