«Ժողովուրդ»․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՆՈՋԸ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՆ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելուց հետո իրավապահ մարմինները նրա կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մինչ օրս որևէ հարազատ չէր կարողացել նրան տեսնել»,– գրում է թերթը։

Sputnik Արմենիա