2023-04-21 15:42
Լրատվական գործակալություններ
Իսրայելն Ադրբեջանին երկու արբանյակ կմատակարարի
Մոտ ժամանակներս Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը Ադրբեջանին կմատակարարի 120 մլն դոլար ընդհանուր արժողությամբ երկու արբանյակ:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտնել է իսրայելցի լրագրողը, որը ապրիլի 18-19-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում ուղեկցել է Իսրայելի ԱԳ նախարար Քոենին և հրապարակել դրա արդյունքների վերաբերյալ նյութ՝ հղում անելով նախարարի գրասենյակին և Իսրայելի ուժային կառույցներում աղբյուրին:
News.am