Ռամշթայն ավիաբազայում հանդիպման մասնակիցները հայտարարել են Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին

Ռամշթայն ավիաբազայում Ուկրաինայի գծով կոնտակտային խմբի հանդիպման մասնակիցները հայտարարել են Ուկրաինային հրետանային, հրաձգային, ավիացիոն զինամթերքների, վառելիքի, պահեստամասերի, մոդուլային կամուրջների, հրթիռների, հրթիռների մասին իրազեկման նոր համակարգերի, անօդաչուների տրամադրման մասին, տեղեկացրել են ուկրաինական ԶԼՄ-ները։

Լատվիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատրաստ է Կիևին տալ իր բոլոր Stinger զենիթահրթիռային համալիրները։

Ինչպես տեղեկաղցրել է DW-ն, Պենտագոնի ղեկավար Օսթինը Ռամշթայնում Կիևին հավաստիացրել է վճռական աջակցության մասին՝ տեղեկացնելով, որ 2022թ. փետրվարի վերջից ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 35 մլրդ դոլարի օգնություն։

News.am