«Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը». Մենենդեսը դատապարտել է Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։

Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»:

Նա անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով. «Քանի որ մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին, մենք մեր ուշադրությունն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի վրա: Ես դատապարտում եմ Ադրբեջանի Լաչինի միջանցքի անցակետը, որը սպառնում է սրել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը»:

News.am