2023-04-28 09:36
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումների դեմ։
Պատժամիջոցներ են սահմանվել «Ռուսաստանի ԱԴԾ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության, այդ թվում՝ դրա հրամանատարության չորս ներկայացուցիչների դեմ ԱՄՆ քաղաքացիների ապօրինի կալանավորման համար»։
Ամերիկյան կողմը կարծում է, որ ԱԴԾ-ն բազմիցս մասնակցել է Ռուսաստանում անարդարացիորեն կալանավորված ԱՄՆ քաղաքացիների ձերբակալություններին, հետաքննությանն ու կալանավորմանը, փոխանցում է ТАСС-ը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am