ՌԴ ԱԳ փոխնախարարը ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինում

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանների` Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում է Առաջին լրատվականը' հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում ամբողջությամբ: Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման կարևորությունը:

Նովոստի-Արմենիա