ՆԻԿՈԼԸ ԿՆՇԻ ԻՐ ԿՈՐԾԱՆԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ․ Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Քաղաքացու օրվա վերաբերյալ գրառում է արել

«Այսօր Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը:

Այն քաղաքացու, որին սկզբից խոստանում էր «Սաշիկի 50%-ները», բայց չէր ասում, որ թողնելու է երկրի տարածքից ընդամենը 50%-ը: Այն քաղաքացու օրը, որի երիտասարդը, ճի՛շտ է, «այդքան ուրախ չէր տեսել իր հորն ու մորը», բայց չէր գիտակցում, որ մեկ տարի անց «ուրախ հերն ու մերը» Եռաբլուր կարող է չկարողանան մտնեն իրեն տեսնելու համար: Այն քաղաքացու օրը, որը, ճի՛շտ է, «տուգանքի մատերիալ չէ», բայց մեռնելու, սպանվելու, խաբվելու, մանիպուլացվելու, գերի ընկնելու, հիասթափվելու, արտագաղթելու և ինքնությունը կորցնելու «մատերիալ» է: Այն քաղաքացու օրը, որը նախկինների ու ներկաների մեջ ընտրություն կատարել չկարողանալու պատճառով՝ արժանացավ թուրքի իշխանությանը: Այն քաղաքացու օրը, որը «ինչ էլ որ լինի՝ իրեն պարտված պետք է չհամարեր», բայց ոչ միայն պարտվեց, այլ նաև ճզմվեց իր իսկ հպարտության ստվերի տակ: Այն քաղաքացու օրը, որը Երևանի կենտրոնական պողոտան փակել էր վերջին անգամ խորոված ու քյաբաբ անելու համար, որովհետև դրանից հետո միայն հոգեհանգստի ու թաղման հացի սեղանների պետք է նստեր:

Շնորհավոր քո տոնը, «նոր Հայաստանի հպարտ քաղաքացի»: «Նոր Հայաստան» Պետություն, որը չունի սահմաններ... Իշխանություն, որը չունի չափ ու սահման... Ողբերգություն, որը անսահման է»:

Այսօր