«Ժողովուրդ». ՊՆ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ:

Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ. ավելի ուշ՝ ապրիլի 26-ին, կալանավորվել էր Երևանի կայազորի հոսպիտալի պետը»։

aysor.am