ՄԱԿ-ՈՒՄ ՌԴ-ԻՆ ԱԳՐԵՍՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁևԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՐԵՑ ԴԵՊԻ ՎՏԱՆԳԸ.Վարդան ԲԱԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սուվորովն ասում էր՝ ավելի լավ է վտանգին ընդառաջ գնալ, քան սպասել տեղում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնությանը ագրեսոր ճանաչելու մասին բանաձևին կողմ քվեարկելով Հայաստանը վճռական քայլ արեց դեպի վտանգը: Հիշեցնեմ, որ զուգահեռաբար Վաշինգտոնում մեկնարկում են Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ և Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները, որոնք, ըստ ամենայնի, պետք է տևեն մի քանի օր: Այս զարգացումներին ընդառաջ Ալիևը Լաչինի միջանցքում տեղակայում է հսկիչ անցակետ, ռուսները փոխում են խաղաղապահ զորակազմի հրամանատարին, Իսրայելը ակտիվացնում է Հարավային Ադրբեջանի խաղաքարտը, Թուրքիայում իշխանության համար պայքարը թևակոխում է վճռական փուլ...
Ձեռնպահ կմնամ իշխանության արտաքին քաղաքական գործողություններին որևէ գնահատական տալուց, քանի որ օբյեկտիվորեն չեմ տիրապետում ամբողջական տեղակատվության: Հուսով եմ, իրավասու պաշտոնյաները լիարժեք գիտակցում են իրենց քայլերի նշանակությունը և հաշվարկել հնարավոր զարգացումները: Բոլոր պարագաներում հստակ է մեկ բան՝ ներկա իրավիճակում մենք չենք կարողանալու լինել շահողների մեջ, առավելագույնը, որին կարող ենք հավակնել՝ հանգուցալուծումից հնարավորինս քիչ տուժել:
Հետգրություն. անվտանգային սպառնալիքները՝ ընդհուպ նոր ռազմական էսկալացիայի, էապես աճում են»:
Panorama.am