ՀԻՄԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ԱՅՆ ԼՈՒԾՈՒՄՆ Է, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ. Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից:

«Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է:

«Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝  Հայաստանը  որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում,  Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք:  Հիմա հրապարակային ասում են՝  ձեռքերը լվանում են Արցախից», - նշեց Մամիջանյանը:

Ըստ նրա ՝ հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է՝ ղարաբաղյան  հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:

Այսօր