2023-05-02 14:52
Լրատվական գործակալություններ
0
Քաղխտեխնոլոգ. ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՉՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱՆ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԸ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Բոլորն անվերջ հարցնում են.«Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»:
Մենք արդեն հասել ենք այն կետին, որից հետո անիմաստ ամբիցիաների դրսևորումը, նախկին մեղքերի մեջ միմյանց մեղադրելը, մեղավորներ փնտրելը ավելի կխորացնի դժողքի վերածված այս իրավիճակը:
Հիմա միայն համախմբումը կփրկի: Առաջարկում եմ նման համատեղ կոչով հանդես գան ՀՀ երեք նախագահներն ու Վեհափառը: Հենց այս միավորումը միայն կարող է համախմել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին:
Պայմանը մեկն է. նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ նրանցից և ոչ մեկն այլևս իշխանության չի հավակնելու: Թերևս այդ կազմը կարող է լինել հաջորդ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ թիվ մեկ խորհրդակցական մարմինը... ոչ ավելին»։
Panorama.am