ԹՈՒՐՔԸ ԱՐՑԱԽՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ. ԱՅՆ, ԻՆՉ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԱՐԵՑԻՆՔ ՄԵՆՔ, ՀԻՄԱ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ. «Անահիտ» ջոկատի հրամանատար
Միշտ ասել եմ՝ Արցախը մեր փոքր Շվեյցարիան էր, չգնահատեցինք։ Անկեղծորեն եմ ասում՝ կապտակեի այն կնոջը, որ ասաց՝ Շուշին մերը չէր, թուրքերինն էր, կապտակեի՝ Եռաբլուրում հանգչող մեր տղաների հիշատակն անարգելու համար։ Գործող կառավարիչները, երբ եկան իշխանության, առաջնորդվեցին բաժանիր, որ տիրես սկզբունքով, պառակտեցին հայությանը, որպես հետևանք թշնամին տիրեց մեր հայրենիքին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
«Հիմա առանց ցավի չեմ կարողանում խոսել Արցախի մասին, իմ ընկերներն այնտեղ են։ Գիտեմ մի բան՝ մենք մեր հողի գույնն ունենք, մեր հողերը մերն են լինելու, բոլոր այն մարդիկ, որ մտածում են՝ առանց Արցախի կա Հայաստան, սխալվում են. առանց Արցախի երբեք հանգիստ չենք ունենալու, թուքը գնալու է մինչև վերջ, թիրախում Հայաստան պետությունն է ու հավաքական հայությունը։ Այն, ինչ մենք չարեցինք ժամանակին, հիմա անում է թուրքը», - նշել է նա։
Անահիտ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ բոլոր կորուստները հանրության արժեքային խեղումների պատճառով են. «Մեր ժողովուրդն Աստծուց հեռացել է, մահկանացուին ասում են դու մեր Աստվածն եք, նյութապաշտ են դարձել, չկա այն հայրենասիրությունը, որ 1988թ.-ին կար, ով էլ իրապես հայրենասեր է, փորձում են չեզոքացնել, բայց չի ստացվելու»։
Aysor.am