ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿՈՏՐՈՒՄ ԵՐԿԻՐԸ
«Նախկինների» օրոք մայիսը հայոց հաղթանակների ամիսն էր։ Հիմա հիմքեր կան համարելու, որ մայիսը դառնալու է հայոց ձախողման խորհրդանիշը։ Մոտենում է հայ ժողովրդի պատմության մեջ տխուր օրվա՝ հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հինգերորդ տարելիցը։ Դրա հաջորդ օրը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է։ Իսկ Վաշինգտոնում շարունակում են մշակել Արարատ Միրզոյանին։
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՅՐԱՄՈՎԻՆ։ ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է։ Բոլոր երկրները նախևառաջ իրենց շահերն ունեն։ ԱՄՆ-ը՝ իրենը։ Եվ հիմարություն կլինի դրա համար մեղադրել նրան։ Ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում։ Դե, որ այստեղ հանգիստ լինի, ուշադրություն չշեղի Ուկրաինայից, իսկ ամենագլխավորը՝ նվազի Ռուսաստանի ազդեցությունը, լավագույն դեպքում՝ ընդհանրապես ազդեցություն չունենա։ Դրա համար լավ կլիներ փակել ղարաբաղյան թեման, իսկ ավելի լավ, եթե տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայությունն անիմաստ դառնար, սկզբի համար՝ գոնե խաղաղապահ զորակազմինը։
Ինչպե՞ս հասնել դրան։ Խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հակասություննե՞ր կան։ Հետո՞ ինչ, դրանք կարելի է լուծել թույլ կողմի հաշվին, ավելի ճիշտ՝ նրա, որն ավելի է հակված զիջելու։ Այսինքն՝ Հայաստանի հաշվին, որն արդեն բանավոր ճանաչել է և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և՛ Արցախը Ադրբեջանի կազմում։ Հիմա պետք է այդ ամենն ամրագրել փաստաթղթով և, իմիջիայլոց, այդպիսով պատմությանն գիրկն ուղարկել 9.11.2020-ի եռակողմ հայտարարությունը, որում ամրագրված է Ռուսաստանի դերը։
Ալիևի պարագայում ավելի դժվար է։ Նա մշտապես նոր պահանջներ է ներկայացնում։ Ընդ որում հետևողականորեն իրագործում է իր ծրագրերը։ Ահավասիկ անցակետ էլ տեղադրեց։ Իսկ վաշինգտոնյան հանդիպման համար տեսահոլովակ ուղարկեց այն մասին, թե որքա՜ն քաղաքակիրթ են պահում իրենց ադրբեջանցի սահմանապահները, թույլ տալով անցնել հայկական մեքենաներին։
Ուղարկեց, որպեսզի Բլինկենի համար հեշտ լինի ոլորել Միրզոյանի թևերը։ Իբր, տե՛ս, Արարատ, թե ի՜նչ չքնաղ պատկեր է։ Ո՞ւմ են պետք ընդհանրապես ռուսները, ո՞ւմ է պետք առհասարակ ողջ այս իրարանցումը, եթե հայկական մեքենաները հանգիստ անցնում են անցակետով՝ թռուցիկ ստուգումից հետո։ Իսկ ինչ վերաբերում է թռուցիկ ստուգմանը և անձնագրային վերահսկմանը, չէ՞ որ Բաքվին էլ կարելի է հասկանալ. գուցե նորից զենք եք տեղափոխում կամ էլ ահաբեկիչներ են գնում…
Եվ ախր բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանցի սահմանապահների քաղաքակիրթ պահվածքը լոկ հոլովակի վրա է։ Իսկ հետո կսկսեն պահանջել ոչ թե պարզապես անձնագիր, այլ ադրբեջանական անձնագիր։
ԲՈԼՈՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ,ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԴԱ ՀԵՏՈ Է ԼԻՆԵԼՈՒ։ ԻՍԿ ԱՌԱՅԺՄ ԳԼԽԱՎՈՐԸ Միրզոյանին կոտրելն է, Արցախի թեման փակելը։ Դե, նաև այլ մանրուքներ պոկելը, որոնց մասին պնդում է Ալիևը։ Ասենք՝ «միջանցք», ինչ-որ յոթ-ութ գյուղեր։ Ախր դրանք մանրուքներ են, այնպես չէ՞, Արարատ։ Չէ, մենք՝ ամերիկացիներս, իհարկե, կփորձենք համոզել Ալիևին, որ շատ չհամառի, շատ էլ չխեղդի, ներում շնորհի մի քանի ռազմագերիների, բայց մեծ հաշվով մանրուքներ են դրանք, չէ՞, Արարատ։ Մենք դեռ փող էլ կտանք ձեզ, ոստիկանությունը ձեզ պաշտպանում է, ամեն ինչ կարգին է։ Կհաշտվեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հանգիստ կապրեք, միաժամանակ կազատվեք ռուսական կպչուն խնամակալությունից ու կստանաք Նիկոլի խոստացած խաղաղությունը, բարեկամությունը, ծամոնը…
Իհարկե, Արարատին կկոտրեն, և Փաշինյանն ամեն ինչ կստորագրի։ Բա էլ ուրիշ ինչի՞ համար է նա։ Ահավասիկ թուրքերն էլ են նեղում, փակել են օդային տարածքը։ Ուզում են՝ փակում են, ուզում են՝ բացում։ Անմիջական ուղերձ է Փաշինյանին. բավակա՛ն է ձգձգես, Վովաևիչ, Ալիևին հնարավորինս շուտ է պետք, Էրդողանին՝ նույնպես, ժամկետները խեղդում են։ Շուտով հինգ տարի կլինի, ինչ ղեկավարում ես Հայաստանը, ընդ որում նաև մեր շնորհիվ։ Այնպես որ՝ վերջացրո՛ւ արդեն, հետո ամեն ինչ կբարդես «նախկինների» վրա, մի բան լինի, հարկ եղած դեպքում սորոսանոցը ձեռքի տակ է…Փաշինյանը ամեն ինչ հասկանում է։
Կհասցնե՞ն արդյոք մինչ Փաշինյանի վարչապետության 5-րդ տարելիցն ու Հեյդար Ալիևի ծննդյան օրը։ Կարելի՞ է արդյոք խուսափել նոր կապիտուլյացիա ստորագրելուց։ Կարելի է։ Բայց միայն մի դեպքում. եթե փոխվի քաղաքական դաշտի դասավորությունը։ Արմատապես փոխվի։ Միայն այդ կերպ կարելի է ստիպել, որ թափանիվը հետադարձ շարժման անցնի, և այդժամ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց այդպիսի ձևափոխման հնարավորությունները, ուղիղն ասենք, նվազագույն են։