Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ «ԴԱՎԱՃԱՆ» ԲԱՌԻՑ ԱՎԵԼԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է «ՎՐԵԺ» ԲԱՌԻՑ

Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների և ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։

Մի զայրացեք նաև այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց։

Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1 500 000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար։

Ու հիշեք. «դավաճան» բառից ավելին նա վախենում է «վրեժ» բառից։

Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը:

Ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ