2023-05-04 11:00
Լրատվական գործակալություններ
Ջեյք Սալիվան․ Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում:
Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին»,- ասված է Սալիվանի գրառման մեջ:
News.am