Գրիգոր Մինասյան․ Պահպանվելու է պառլամենտական մոդելը
Ի՞նչ փուլում են սահմանադրական բարեփոխումները, ե՞րբ է նախատեսվում փաթեթը ներկայացնել վարչապետին: Այ հարցըն այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողներն ուղղեցին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
Վերջինս նշեց, որ գործընթացը նորմալ ընթանում է. «Ինտենսիվ քննարկումներն ընթանում են, իմ պատկերացմամբ, եթե այս տեմպով գնա, կարծում եմ՝ տարվա վերջ լավ հայեցակարգ կունենանք»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ սուպերվարչապետական համակարգը չի՞ փոխվել, Գրիգոր Մինասյանն արձագանքեց՝ եթե խոսքը ԱԺ-Կառավարություն փոխհարաբերություններին է վերաբերում, ապա «ահագին շտկումներ» կան:
«Գլոբալ իմաստով անդրադարձել ենք միայն նրան, որ պահպանվելու է պառլամենտական մոդելը, ու 90 տոկոսը քվեարկել է դրա օգտին: Փոխվել է զսպումների, հակակշիռների համակարգը»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ՀՀ նախագահը կունենա՞ ընդլայնված լիազորություններ, նախարարը պատասխանեց. «Նախագահը, որպես այդպիսին, ոչ, բայց այդ զսպումների և հավասարակշռումների մոդելավորումով բերելու ենք ավելի հստակեցումների, և այդ անիմաստ պրոցեդուրալ հետ-առաջ տալ, ուղարկելը, ստորագրելը, որը լիազորություն չունի չստորագրելու, այդ բոլոր վրիպակները և շտկումները տեղի ունենալու են»:
News.am