ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ մնում են տարամետ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վաշինգտոնում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` ամփոփելով ԱՄՆ–ում կայացած հայ–ադրբեջանական բանակցությունները։
«Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ»,–ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միրզոյանն ու Բայրամովը իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Sputnik Արմենիա