Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԼՈՒԾՎԵԼ Է

Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» և Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.

1. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել):

2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։

3. Գեոպոլիտիկ առևտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։

4. Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում ավելի չոր արձագանքել Ադրբեջանի սադրիչ և լկտի պահվածքին (իրենց համար իմաստ էլ չկա, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական և քաղաքական հետևանքներով)։

5. Մեր հնարավոր փրկությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երևանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ