2023-05-05 12:14
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 4-ին, հանդիպել է ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Խամոյանը նշեց, որ խմբակցության պատգամավորները պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ամենատարբեր հարցերի շրջանակներն ենք երեկ քննարկել»,- ասաց Խամոյանը։