2023-05-05 13:27
Լրատվական գործակալություններ
Հաջորդ շաբաթ կհանդիպե՞ն Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովն առաջարկել է առաջ չընկնել
Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։
Sputnik Արմենիա