Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է երկխոսել Արևմուտքի հետ

Ներկայիս ճգնաժամի կարգավորման բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային. դրանք վաղ թե ուշ տեղի կունենան, իհարկե ոչ թե Վլադիմիր Զելենսկու հետ, ով արևմտյան խամաճիկ է, այլ իր տերերի հետ։ Риа-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ, մասնավորապես, կարգավորման Չինաստանի նախաձեռնությունը ներառում է գլոբալ խնդիրներ՝ անվտանգության անբաժանելիության ապահովում, ցանկացած այլ երկրին ոտնահարող գործողություններից հրաժարում, անօրինական պատժամիջոցներից հրաժարում։ Այնտեղ Ուկրաինան միայն վերնագրում է նշվում, ասել է Լավրովը։

«Այս ամենը որոշվում է, իհարկե, ոչ թե Զելենսկու հետ, որը խամաճիկ է Արևմուտքի ձեռքում, այլ ուղղակիորեն իր տերերի հետ: Մենք վաղուց ենք պատրաստ նման երկխոսության, մեր առաջարկներն արվել են 2009-ին և 2021-ի դեկտեմբերին։ Արևմուտքը մեծամտորեն մերժեց, բայց այս թեմայով խոսելուց և այս բոլոր խնդիրները լուծելուց ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել: Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- լրագրողներին ասել է Լավրովը:

«Մենք պատրաստ ենք սրան, բավական համբերություն ունենք»,- հավելել է նախարարը։

«Փաստինֆո»