Կոլոնան ԼՂ-ն անկլավ է անվանել Ադրբեջանի կազմում

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին՝ Ֆրանսիայի հանրային ռադիոկայանին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղն անվանել է «անկլավ Ադրբեջանի կազմում»:

«Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, որն անկլավ է Ադրբեջանում` հայերով բնակեցված», – ասել է Կոլոնան։

ԱԳ նախարարը crossroads-ի փոխանցմամբ՝ նշել է, որ Ֆրանսիան հավատարիմ է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին նպաստելուն և նշել, որ Ֆրանսիայի, ԵՄ-ի և Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացնել առանց որևէ պայմանի։

Կատրին Կոլոնան հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին։

News.am