Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ

Նիկոլին նվազագույն կորուստներով հեռացնելու իրատեսական մեկ ճանապարհ եմ տեսնում. այսպես կոչված «ոչ բռնի գործողությունն» է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Սա մասնագիտական եզր է, որն իր մեջ ներառում է փիլիսոփայություն, բովանդակություն, ռազմավարական պլանավորում, լոգիստիկա և այլն։

Շատերին թվում է, թե մեկ հուժկու դմփ-դմփ-հու անենք ու կստացվի, բայց դմփ-դմփ-հուն շատ բարդ ու բազմաշերտ գործընթացների ավարտական փուլի մակերեսային պատկերն է միայն։ Յութուբյան կադրից դուրս են մնում երկար տարիների նախապատրաստական աշխատանքը, վերջում արդեն խելակորույս արագությամբ ընթացող «ստորջրյա» փոփոխությունները։

Հայկական պետության ազատագրման մնացած բոլոր տարբերակները կամ միֆերի տիրույթից են («սարերից իջնի մի խումբ ձիավոր... բլա-բլա-բլա... մենք էլ վերջում ծափ տանք»), կամ ազգի համար այնպիսի կորուստների են բերելու, որ երանությամբ հիշենք նույնիսկ այսօրվա ժամանակները։

Արագ ու պարզ լուծումներ չկան։ Կան իրատեսական, բայց երկար ու անշնորհակալ աշխատանք պահանջող, կոմֆորտի գոտին ընդմիշտ մոռանալ պահանջող լուծումներ։

Եթե անգլերեն կարդում եք, կարող եմ գրականություն տալ։ Հայերենով առցանց հասանելի միայն մեկ տեքստ կա, բայց շատ անհաջող թարգմանությամբ։ Եթե թեմայից տեղյակ չեք, հայերենն անհասկանալի է լինելու։

ՀԳ. Այս մասին բաց եմ գրում, որովհետև նիկոլենք և իրենց խորհրդատուներն այս ամենից քաջատեղյակ են»։

«Փաստինֆո»