«Ժողովուրդ». ԻՆՉ ԿՏԱ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումը:

Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաև տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաև չի զիջելու: Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից և ՌԴ-ի շուրջ զարգացումներից»:

News.am