Աբրահամ Գասպարյան․ Ես խոստանում եմ այս պայքարը հասցնել մինչև վերջ՝ հանուն Հայաստանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուզում եմ զգալ տրամադրությունը, որով մենք տոգորված ենք և որը մեզ հետ այս դահլիճից տանելու ենք, մինչև կհասնենք մեր նպատակներից մեկի իրականացմանը՝ գործող հայադավ վարչակարգի հեռացմանը։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Genesis Armenia կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
Իր ելույթի սկզբում քաղաքագետը դիմել է դահլիճում ներկաներին. «Ես ուզում եմ հարց տալ, և դահլիճի արձագանքից է կախված նաև իմ տրամադրությունն այսօրվա իմ այս կարճ բանախոսության։ Պիտի խնդրեմ ոտքի կանգնեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հանուն Հայաստանի, հանուն հայության գնալ մինչև վերջ»,- խնդրել է նա։
Դահլիճում գրեթե բոլորը ոտքի կանգնեցին.
- Նստածներ կա՞ն,- հարցրել է նա։
- Կա,- ձայնել է ներկաներից մեկը։
- Ոտքի կանգնեք,- ասել է քաղաքագետը։
Դահլիճում ծիծաղել են։
«Տեսախցիկները թող ֆիքսեն, և ես ձեզ խոստանում եմ, անձամբ իմ ընտանիքով, իմ շրջապատով, իմ գաղափարակիցներով, իմ ընկերներով, այս պայքարը չթողնել կիսատ և այս պայքարը մեկ անգամ գոնե տանել մինչև վերջ, հանուն Հայաստանի»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։
News.am