ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է իշխանությանը դեֆոլտի ռիսկերի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը կիրակի զգուշացրել է, որ պետական պարտքի վերին շեմի վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու Կոնգրեսի անկարողությունը կարող է «սահմանադրական ճգնաժամ» առաջացնել՝ ֆինանսական շուկաների և տոկոսադրույքների համար իր հետևանքներով։
Ելենը ABC News հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ պետպարտքի վերին շեմի վերաբերյալ բանակցությունները չպետք է արվեն «ատրճանակը ժողովրդի քունքին պահելով» և կրկնել է իր զգուշացումը օրենսդիրներին այն մասին, որ կառավարությունը կարող է վճարել հաշիվները միայն մինչև հունիսի սկիզբը առանց մեծացնելու լիմիտը, որը կառավարությունը սահմանել է հունվարին։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլի Ադեյեմոն կիրակի MSNBC-ին տված հարցազրույցում նույնպես ահազանգ է հնչեցրել դեֆոլտի ռիսկերի մասին։
«Դեֆոլտն աղետ է Միացյալ Նահանգների համար,- ասել է Ադեյեմոն։- Եթե մենք պետական պարտքով պայմանավորված դեֆոլտ հայտարարենք, դա սարսափելի ազդեցություն կունենա տոկոսադրույքների վրա»։
News.am