2023-05-08 12:13
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու տոնական միջոցառումներին
MediaHub-ի տեղեկություններով՝ մի քանի ժամից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը մեկ օրով է մեկնում Մոսկվա՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:
Ի դեպ, դեռ շաբաթ օրը MediaHub-ը դիմել էր վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին, ճշտելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու և Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացել է: Խաչատրյանը մեզ տվել էր ավանդական պատասխան՝ եթե այց լինի, ապա կտեղեկացնեն: