2023-05-08 13:19
Լրատվական գործակալություններ
Լեմկինի ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։
«Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեզծում հումանիտար ճգնաժամ։
Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զելույց»,- հայտնում է Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ:
Verelq.am