Զելենսկին մայիսի 9-ը դարձրել է Եվրոպայի օր, իսկ Հաղթանակի օրը առաջարկել է մայիսի 8-ին

Մայիսի 9-ին Ուկրաինայում կնշեն Եվրոպայի օրը, մայիսի 8-ը՝ հիշատակի և Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը: Այս մասին նա ասել է տեսաուղերձում։

Նա նաև օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 8-ը դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր:

«Մենք մեր պետությանը վերադարձնում ենք ազնիվ պատմություն՝ առանց գաղափարական խառնուրդների։ Հենց մայիսի 8-ին աշխարհի ժողովուրդների մեծ մասը հիշում է նացիզմի դեմ տարած հաղթանակի մեծությունը։ Հենց մայիսի 8-ին ուժի մեջ մտավ Վերմախտի անվերապահ կապիտուլյացիայի ակտը»,-նշել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինան երբեք չի մոռանա իր ժողովրդի ներդրումը նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում և թույլ չի տա ստել, որ հաղթանակը կարող էր կայանալ նաև առանց որևէ երկրի կամ ժողովրդի մասնակցության:

«Շատ տարիներ առաջ մեր մայրցամաքում հաստատվեց հենց մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու ավանդույթը՝ տոնելու ձեռք բերված խաղաղությունն ու միասնությունը։ Այսօր մեր մայրցամաքում միասնությունը մեզ ավելի է մոտեցնում մեր խաղաղության առաջին օրվա տոնակատարությանը։ Եվ ճիշտ կլինի ամբողջ ազատ Եվրոպայի հետ միասին նշել Եվրոպայի օրը»,-նշել է Զելենսկին։

News.am