Բայրամով․ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման առաջընթացը դեռ չի արդարացրել սպասելիքները

Ադրբեջանը հայկական կողմին կոչ է անում բարի կամք դրսևորել և ավելի մեծ ջանքեր գործադրել կարգավորման բանակցությունների շրջանակներում բոլոր հարթություններում: Այս մասին այսօր Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Day.Az-ը։

«Ես մանրամասն տեղեկություններ եմ ներկայացրել մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի, այդ թվում՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլի մասին»,-ասել է նա։

Նա նշել է, որ չնայած մասնակի դինամիկային՝ կարգավորման բոլոր երեք հարթություններում, այն է՝ խաղաղ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցում, որը կորոշի երկկողմ հարաբերությունների հիմքը, պետական սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային ու կոմունիկացիոն կապերի վերականգնման հարցում ձեռք բերված առաջընթացը դեռևս չի արդարացրել սպասելիքները:

News.am