ԵՄ-ն հաստատում է` Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ Խորհրդի կայքում։
Նշվում է, որ բանակցությունները կազմակերպվում են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:
«Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում», - ասված է հաղորդագրությունում։
Փաշինյան–Ալիև հանդիպման մասին ավելի վաղ գրել էր «Financial Times»–ը և նշել` նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։
ԵՄ Խորհուրդը հաստատել է նաև այս տեղեկությունը։
Sputnik Արմենիա